Թուրքական Կայսերի քաղաքից Անկարա ուղևորվող մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը շրջվել է մայրուղու վրա, ինչի հետևանքով 3 ոստիկան տեղում մահացել է, 22 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։