տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում նախօրեին շարունակվել են զանգվածային բախումները

Թուրքիայում նախօրեին շարունակվել են զանգվածային բախումները

74
0

Police action during Gezi park protests in Istanbul. Events of June 16, 2013.

Անցած գիշեր Թուրքիայի տարբեր շրջաններում շարունակվել են բողոքի ակցիաները։ Այս մասին հաղորդում է Sabah թերթը։ Նույն աղբյուրի համաձայն՝ Անկարայում և Ստամբուլում բողոքի ակցիաների մասնակիցներին ցրել են ոստիկանները՝ օգտագործելով ջրցան մեքենաներ։

Նախօրեին Ստամբուլի ոստիկանության դեմ նաև հրազեն է օգտագործվել։ Հաղորդվել է, որ ձերբակալվել է 40 հոգի անչափահաս պատանիներ, որոնք մասնակցել են այդ հանրահավաքներին։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Թուրքիայի միանգամից 32 քաղաքաներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ այն բանից հետո, երբ հիվանդանոցում մահացել էր 15-ամյա Բերքին Էլվանը։ Պատանին վիրավորվել էր 9 ամիս առաջ Ստամբուլի Գեզի պարկի վերակառուցման դեմ բողոքի ակցիաներց մեկի ժամանակ։