տուն Աշխարհ Թուրքիայում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող 12 մարդ

Թուրքիայում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող 12 մարդ

362
0

Չինացի տասը զբոսաշրջիկ, որոնք ժամանել են Թուրքիա, և տեղի երկու քաղաքացի, հոսպիտալացվել են կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աքսարայ նահանգի նահանգապետ Ալի Մանտին՝ տեղեկացնում է mamul.am-ը:

«Հիվանդության ախտանիշները հայտնվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, որպես նախազգուշացում՝ բժիշկները մեկուսացրել են նրա հետ շփված ևս 9 մարդու, ինչպես նաև ուղեկցորդին և ավտոբուսի վարորդին»,- հայտնել է DHA գործակալությունը:

Հիվանդներից վերցված անալիզներն ուղարկվել են երկրի առողջապահության նախարարություն: Մինչ արդյունքների հաստատումը՝ զբոսաշրջիկները կմնան հիվանդանոցի հատուկ բաժանմունքում: