տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում մեծածավալ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է Ալ-Կաիդայի 28 անդամ

Թուրքիայում մեծածավալ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է Ալ-Կաիդայի 28 անդամ

225
0

polis_turk_171213

Թուրքիայում մեծածավալ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է «Ալ-Կաիդայի» 28 գրոհային։ Ըստ Hurriyet-ի, ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլում, Վանում, Քիլիսում, Ադանայում, Գազիանթեփում, Կայսերիում։

Ձերբակալվածների մեջ է այդ կազմակերպության թուրքական մասնաճյուղի ղեկավարը։ Եվս երեք դաշտային հրամանատար կարողացել է փախչել Սիրիա։ Թուրքիայի ոստիկանությունը մոտ մեկ տարի նախապատրաստել էր այս օպերացիան, որի հիմք էր հանդիսացել Վանում «Ալ-Կաիդայի» բջջում տեղի ունեցող փոփոխությունը։ Ձերբակալվածները մեղադրվում են Սիրիայի գրոհայիններին զենք և ֆինանսական օգնություն տրամադրելու մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here