Թուրքիայի Վանի նահանգում երկու ձնահյուսի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել Է 39-ի, վիրավորվել Է 84 մարդ: Այդ մասին հայտնել Է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Զոհերի թիվը հասել Է 39-ի, 84 հոգի գտնվում են հիվանդանոցներում»,-հաղորդվում Է վարչության կայքում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել Էր, որ զոհվել Է 33 մարդ: Գերատեսչությունը հայտնում Է, որ պատահարի գոտում պայթեցման աշխատանքներ են կատարվել նոր ձնահյուսերի վտանգը նվազեցնելու համար: Որոնողական աշխատանքները շարունակում են 180 փրկարարներ, գործի Է դրված 23 միավոր հատուկ տեխնիկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: