տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում հանքահորի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 299-ի

Թուրքիայում հանքահորի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 299-ի

121
0

5501605-R3L8T8D-1000-130216_the_cambrian_hotel_01

Թուրքիայի Սոմա քաղաքում հանքահորի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 299-ի։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

Ավելի վաղ նշվում էր 292 զոհերի մասին։

Նախարարի խոսքերով՝ գիշերը փրկարարները գտել են ևս 7 մարդու դիակ։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է ածխահանքը։ Այդ պահին հանքահորում 787 հանքափոր է եղել։