տուն Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90 000-ը. Worldometers

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90 000-ը. Worldometers

199
0
People wearing protective masks wait along the side of a street in the Iranian capital Tehran on February 24, 2020. - Iran's government vowed on February 24 to be transparent after being accused of covering up the deadliest coronavirus COVID-19 outbreak outside China as it dismissed claims the toll could be as high as 50. The authorities in the Islamic republic have come under mounting public pressure since it took days for them to admit to "accidentally" shooting down a Ukrainian airliner last month, killing 176 people. Iran has been scrambling to contain the outbreak since it announced the first two deaths in the holy city of Qom on February 19. (Photo by ATTA KENARE / AFP)

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով վարակվել է 90 980 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի իրական ժամանակում փոփոխվող տվյալները, որոնց համաձայն՝ համաճարակի բռնկման պահից ի վեր երկրի ամբողջ տարածքում մահացել է 2140 մարդ:

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է վարակման 4674 դեպք, մահացել է 123 մարդ: Ապաքինվել է 13 430-ը, բուժումը շարունակում է 75 410 մարդ: 1909 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 168 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 2 454 000-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: