տուն Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգել է զբոսաշրջային սեզոնի մեկնարկը

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգել է զբոսաշրջային սեզոնի մեկնարկը

142
0

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ քայլերի շրջանակում զբոսաշրջային սեզոնի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի վերջ: Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu-ն։

Տուրօպերատորներին կոչ են արել  մինչև ապրիլի 15-ը դեպի Թուրքիա տուրեր չկազմակերպել: Համապատասխան հրահանգները տուրօպերատորներին և հյուրանոցներին է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:

Նախարարը քաղաքացիներին խորհուրդ է տվել  հետևել կանխարգելիչ պարզ քայլերին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել վիրուսի տարածման հնարավորությունը: