տուն Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել

164
0

Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ»։ 

Ադանայի նահանգային ոստիկանության անվտանգության վարչության կողմից նշյալ անձինք բերման են ենթարկվել։ Նրանց տներում և աշխատավայրերում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են բազմաթիվ թվային սարքեր։ 

Նրանց դեմ հետաքննություն էր սկսվել մասնավորապես հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու, թշնամություն տարածելու, ապօրինաբար անձնական տվյալներ հանրայնացնելու և տարածելու մեղադրանքով։