Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 36 187 թեստավորում, գրանցվել է վարակման 1542 և մահվան 47 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:
Համավարակի սկզբից երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 1 370 598, վարակման դեպքերի թիվը 138 657 է, մահվան դեպքերինը` 3786:
Վարակվածներից 92 691-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: