տուն Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 574-ի

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 574-ի

239
0

Թուրքիայում ապրիլի 5-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 73 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․000 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․135 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 73դեպք։

Այս մասին գրում  է Ermenihaber.am-ը՝ նշելով, որ 1․381 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1․042 հիվանդ։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 27․069 հաստատված դեպք և մահվան 574 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 181․445 թեստավորում։