Թուրքիայում որդու հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել երկրի ՆԳ նախարար Մուհամեր Գյուլերը,- հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ավելի վաղ նույն հիմնավորմամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, որի որդու անունը նույնպես կապված էր այդ սկանդալի հետ։
Բացի այդ, Թուրքիայում աշխատանքից ազատվել են ոստիկանության կոմիսարներ, ովքեր զբաղված էին այդ աղմկահարույց գործի քննությամբ։
Հիշեցնենք, որ Ստամբուլում կաշառակերության համար կալանավորել էին 50 բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ազգականներին, այդ թվում եւ նախարարների 3 տղաներին, ինչի համար ընդդիմությունը պահանջում էր վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրաժարականը։