Թուրքիայում կին պատգամավորներին թույլատրել են նիստներին տաբատ կրել:
Տաբատով նիստներին ներկայանալու արգելքը հանվել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սաֆաք Պավեյի բողոքից հետ: Նա բազմիցս պահանջել էր հանել տաբատ կրելու արգելքը, քանի որ իր մի ոտքը պրոթեզով է փոխարինված:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանի կին պատգամավորներին թույլատրվեց գլխաշորով ներկայանալ նիստերին: