տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում խարդախության մեղադրանքով ձերբակալվել են 3 նախարարների որդիներ

Թուրքիայում խարդախության մեղադրանքով ձերբակալվել են 3 նախարարների որդիներ

191
0

1476996_10152101673183501_358619339_n

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 22 մարդու, որոնց թվում են Թուրքիայի կառավարության երեք նախարարների որդիներ, որոնց մեղադրում են խարդախության և կոռուպցիայի մեջ: Այս մասին հաղորդում է Hürriyet Daily News-ը:

Ձերբակալվածների մեջ են ներքին գործերի նախարար Մաումեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության և քաղաքային պլանավորման նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները: Բացի այդ, ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, գործարարներ, շինարարության ոլորտի պատասխանատուներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` ձերբակալվածները կապ են ունեցել պետական տենդերների խարդախության գործի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here