Թուրքիայում բացվել է առաջին ստորջրյա երկաթուղային թունելը: Այն Բոսֆորի նեղուցով իրար կմիացնի երկու մայրցամաքները: Նախատեսվում է, որ թունելը ժամում 75 հազար մարդ է տեղափոխելու: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Թունելի ստորջրյա հատվածի երկարությունը 1,4 կմ է, իսկ ողջ երկարությունը՝ 13,6 կմ: Թունելն անվանվել է Marmaray՝ կազմված Մարմարի ծովի և թուրքներեն ray՝ երկաթգիծ բառից:
Թունելի շինարարության համար ներդրում են կատարել նաև ճապոնական ընկերությունները: Ճապոնական կողմի ներդրումը մոտ մեկ միլիարդ դոլար է կազմել: Թունելի շինարարության վրա ծախած ամբողջ գումարը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար: