տուն Լուրեր Թուրքիայում եզդիների գերեզմանատուն է քանդվել

Թուրքիայում եզդիների գերեզմանատուն է քանդվել

218
0

gorstan

Թուրքիայի Վիրանշեհիր շրջանի Խիրբաբալակ եզդիաբնակ գյուղում մուսուլմանները քանդել են տեղի եզդիական գերեզմանատունը: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում հաստատված եզդիները, ովքեր դեռևս հարազատներ ունեն, որոնք բնակվում են Թուրքիայում: Խիրբաբալակը այն քիչ բնակավայրերից է Թուրքիայում, որտեղ մինչև հիմա ապրում են եզդիներ:

Ինչպես հայտնի է մինչև այսօր էլ թուրքական պետությունը և թուրք հասարակությունը ոտնահարում են եզդիների իրավունքները: Նրանք եզդիներին համարում են մուսուլմանության թշնամիներ: Եզդիների նկատմամբ Թուրքիայում 1915 թվականից հետո հալածանքների մեծ ալիք սկսվեց 1980-ական թվականներին: Այդ ժամանակ եզդիները մեծամասմաբ լքեցին իրենց հայրենի օջախները:

Ներկայումս նախկին եզդիաբնակ գյուղերում հիմնականում ապրում են քրդեր: Վերջին շրջանում տեղի քրդերի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո՝ բազմաթիվ եզդիներ մտադրություն ունեին հետ վերադառնալ հայրենի բնակավայրերը և վերցնել իրենց ընտանիքներին պատկանող հողերը:

Եզդիական գերեզմանատան քանդումը տեղացիները կապում են եզդիների հնարավոր վերադարձի հետ: Այս կերպ մուսուլմանները և թուրքական պետությունը փորձում են հիշեցնել, որ եզդիենրի նկատմամբ թշնամական վերաբերմունքը դեռևս չի մարել, ու եզդիների համար Թուրքիա վերադառնալն անվտանգ չէ: