Թուրքիայում հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովն արգելվել է: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ գիտաժողովը նախապես ծրագրված է եղել անցկացնել Կեսարիայում, սակայն Կեսարիայի նահանգապետարանի միջամտությամբ այն արգելվել էր: Այդ իսկ պատճառով Հրանտ Դինք հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշել էր գիտաժողովի կազմակերպումը տեղափոխել Ստամբուլ:
Երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել են, և բոլոր բանախոսները թե Թուրքիայից և թե աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ են եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ:
Ծանուցման մեջ որևէ փաստարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում: