Թուրքական դատարանը որոշել է ազատ արձակել 2003թ.-ին վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված 230 սպաներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ նման որոշման պատճառ է դարձել այն, որ, դատարանի կարծիքով, գործի քննության ընթացքում թույլ են տրվել նշանակալի սխալներ:
Մեկ օր առաջ Թոււրքիայի սահմանադրական դատարանը որոշել էր, որ դատական գործընթացի ընթացքում սպաների իրավունքները ոտնահարվել էին:
2012թ.-ին ձերբակալվածները մեղադրվում էին այն բանում, որ վերջիններս մզկիթներում պայթյուններ են նախապատրաստել և ծրագրել են պատերազմ սկսել Հունաստանի հետ: