տուն Աշխարհ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքը

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքը

221
0

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ երկրում արձանագրվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին 24 օրվա ընթացքում վարակակիրների թիվը երկու անգամ ավելացել է, հասնելով 98-ի:

«Մենք այսօր առաջին մահն ենք արձանագրել. մահացել է 89-ամյա մի ծերունի, որը շփման մեջ է եղել Չինաստանում վարակված հիվանդի հետ»,- հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: 

Աշխարհում վարակված է ավելի քան 173 000 մարդ՝ 152 երկրներում, ավելի քան 7000 մարդ մահացել է։