տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում բախումների հետևանքով վիրավորվել է 98 մարդ

Թուրքիայում բախումների հետևանքով վիրավորվել է 98 մարդ

111
0

istanbul-in-der-nacht-zum-donnerstag-die-polizei-setzt-weiter-auf-gewalt

Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 98 մարդ, որոնցից 22-ը՝ ոստիկաններ են։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Ստամբուլի ոստիկանությանը։

15-ամյա Բերքին Էլվանի մահվանից հետո սկսված բախումները տարածվել են ամբողջ Թուրքիայի տարածքում։ Դրանք առավել թեժ են եղել պատանու թաղման օրը՝ մարտի 12-ին։

Հիշեցնենք, որ Գեզի պարկի համար նախորդ տարվա մայիսին սկսված բախումների ժամանակ զոհվել էր 5 մարդ։ Բերքինը դարձել էր 6-րդ զոհը, ով 9-ը ամիս գտնվում էր կոմայում։