տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում այլևս չեն լինի հեղաշրջումներ. Էրդողան

Թուրքիայում այլևս չեն լինի հեղաշրջումներ. Էրդողան

117
0

F35F7866778D876286649196FEC9AAF4

Թուրքիայում այլևս երբեք չեն լինելու հեղաշրջումներ, և թուրք ժողովուրդը խստագույն կդատապարտի հեղաշրջումների կողմնակիցներին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը: Հաղորդում է TRT Haber-ը:

Նրա խոսքերով` Թուրքական կառավարությունը Թուրքիային փրկել է Սիրիայի և Եգիպտոսի դեպքերի կրկնությունից: «Արտասահմանյան ուժերը, այդ թվում` մի մարդ Փենսիլվանիա նահանգից (Ֆեթհուլլահ Գյուլենը, ով այդ երկրում է թաքնվում թուրքական իշխանությունների հետապնդումից և համավում է Էրդողանի թիվ մեկ մրցակիցը — խմբ.) օգտագործել են Թուրքիայի ընդդիմությունն իրենց նպատակների համար», — ասել է Էրդողանը:

ըստ Էրդողանի` կան շատ ապացույցներ, որ երկրի թիվ մեկ ընդդիմադիր կուսակցութոյւնը` Ժողովրդահանրապետականը սերտ հարաբերութոյւններ է ունեցել Գյուլենի հետ: Ըստ վարչապետի` պատր ուժերը նման կերպ փորձումեն խոչընդոտել Թուրքիայի տնտեսական աճին:

Տեղեկացնենք, որ անցած դարում թուրքական բանակը մի քանի անգամ իրականացրել է ռազմական հեղաշրջում, ինչը բացասական գնահատականների էր արժանում Արևմուտքի կողմից: