Իրանական և թուրքական հատուկ ծառայությունները վերսկսել են համագործակցությունը, հաղորդում է World Bulletin-ը:
Բացի դրանից, Իրանն իր միջնորդությունն է առաջարկել Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կարգավորելու գործում: Դիվանագետները հայտնել են, որ այս համագործակցությունը կարևոր դեր է կատարելու տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: