տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի տնտեսությունը կոռուպցիոն սկանդալից չի տուժի․ Էրդողան

Թուրքիայի տնտեսությունը կոռուպցիոն սկանդալից չի տուժի․ Էրդողան

141
0

Turkish Prime Minister Tayyip Erdogan ad

Թուրքիայի տնտեսությունը չի տուժի կոռուպցիոն սկանդալից, որ այն օրերին ծավալվում է Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հաղորդում է Milliyet-ը։

Էրդողանի խոսքերով՝ ոչինչ չի կարողանա թուլացնել երկրի տնտեսությունը․ «Թուրքիայի տնտեսությունն ամուր հիմքերի վրա է, և Գեզի պուրակում տեղի ունեցածը և կոռուպցիոն սկանդալը չեն կարող ազդել դրա վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի հետևանքով կառավարության կազմի կեսը թարմացվեց, քանի որ հրաժարական էին տվել երեք նախարարներ, որոնց որդիները ձերբակալվել էին այս գործի շրջանակներում։ Ձերբակալվածների մեջ են շուրջ 6 տասնյակ մարդ, ովքեր մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառակերության, ինչպես նաև գումարների փոշիացման մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here