Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծում են Թուրքիայի բնակավայրերը:
Պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Մեր երկրի բնակավայրերում ոչ մի մարդկային արժանիք չունեցող «Քրդական աշխատավորական կուսակցության» ահաբեկիչների ականանետներից և հրթիռակոծություններից տուժել են խաղաղ բնակիչներ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության սկսվելուց ի վեր «արդեն վերացվել է 109 ահաբեկիչ»: