Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին մեղադրել է ԱՄՆ-ում բնակվող աստվածաբան Ֆետհոլլահ Գյուլենին՝ երկրի իշխանություններին վարկաբեկող նյութեր տարածելու մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում է հայտնվել մի ձայնագրություն, որում Էրդողանի և նրա որդու միջև (ձայնագրության իսկությունը ոչ հաստատվել է, ոչ հերքվել) խոսակցություն է ընթանում խոշոր գործարարից կաշառք ստանալու մասին։
Էրդողանն ասել է, որ Գյուլենը համաձայնեցված գործում է ներկայիս ընդդիմության առաջնորդների հետ՝ տարածելով կեղծ տեղեկություններ և մեղադրելով կառավարության անդամներին կոռուպցիայի մեջ։ Նա կոչ է արել Գյուլենին դուրս գալ փողոցներ և հրապարակներ, այլ ոչ թե հեռվից գործել։