Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Նուսայբին քաղաքի ոստիկանությունը ցրել է ակտիվիստներին, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել թուրք-սիրիական սահմանի բաժանիչ պատի շինարաության դեմ: Այդ մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Նուսայբին քաղաքի իշխանությունները սկսեցին քաղաքի շրջակայքում բաժանիչ պատի շինարաությունը, որին դեմ արտահայտվեցին քաղաքի բնակիչները և քրդամետ կուսակցության ներկայացուցիչները:
Իշխանությունները, սակայն, նախ մերժում էին պատի շինարարության փաստը, ապա նշում, որ դա արվում է երկրի սահմանի անվտանգության նկատառումով: