տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի սահմանադրական դատարանը անօրինական է ճանաչել YouTube-ի արգելափակումը

Թուրքիայի սահմանադրական դատարանը անօրինական է ճանաչել YouTube-ի արգելափակումը

67
0

TURKEY-YOUTUBE/Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի՝ երկրի տարածքում «YouTube» վիդեոհոսթինգի արգելափակումն անօրինական է: Այս մասին հաղորդում է «France-Presse»-ը:

«NTV» մասնավոր հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ դատարանի որոշումը կարող է նպաստել նրան, որ ծառայության հասանելիությունը Թուրքիայի տարածքում վերականգնվի մոտակա ժամերի ընթացքում:

Այս տարվա մարտի 27-ին Թուրքիայի հեռահաղորդակցության գործակալությունն առանց դատարանի վճռի որոշում էր կայացրել արգելափակել «YouTube»-ի հասանելիությունն այն պատճառով, որ կայքում հայտնվել էին թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Սիրիա հնարավոր զինվորական ներխուժման շուրջ քննարկումների ձայնագրություններ:

Ապրիլի 5-ին Գյոլբաշը շրջանի առաջին ատյանի քրեական դատարանը որոշել էր վերացնել արգելքը, սակայն մի փոքր ուշ հայտարարել էր, որ «YouTube»-ն անհասանելի կմնա քանի դեռ չեն ջնջվել «կասկածելի» հոլովակները:

Դրանից հետո վիդեոհոսթինգի ղեկավարությունը որոշել էր բողոքարկել թուրքական դատարանի վճիռը: