Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ցմահ դատապարտել այդ երկրի նախկին նախագահ Քենան Էվրենին, ով 1980 թվականի սեպտեմբերի 12-ին գլխավորել է ռազմական հեղաշրջումը: Այն ժամանակ նա ղեկավարել է Թուրքիաի գլխավոր շտաբը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
France Presse գործակալությունը հաղորդում է, որ նման որոշում է կայացվել նաև այդ հեղաշրջման պարագլուխներից ներկայում կենդանի Թահսին Շահինքայի նկատմամբ, ով այն ժամանակ ղեկավարում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերը: