Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկ օրում զրկվել է Twitter-ում իր 70 հազար հետևորդներից, քանի որ նախօրեին ստորագրել է կայքերի սահմանափակման մասին օրենքը: Ըստ այդ օրենքի` իշխանությունները կարող են սահմանափակել ցանկացած կայքի աշխատանք` առանց դատարանի որոշման, եթե հանկարծ դրանում լինի «վիրավորական նյութ»:
70 հազար օգտատերեր այս քայլով իրենց բողոքն են հայտնել նախագահին: Այժմ Գյուլն ունի 4,3 մլն հետևորդ, երեկ այդ թիվը կազմում էր 4,37 մլն: