տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի հրետանին երեկ ռմբակոծել է Սիրիայի տարածքը

Թուրքիայի հրետանին երեկ ռմբակոծել է Սիրիայի տարածքը

100
0

Turkey Syria_Bake (1)

Թուրքիայի հրետանին երեկ երեկոյան ռմբակոծել է Սիրիայի հյուսիս-արևմուտքը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիան պատասխանել է Սիրիայի տարածքից Հաթայ (սիրիական նախկին Ալեքսանդրետ — խմբ․) նահանգի տարածքի ռմբակոծությանը, որի հետևանքով տուժել է սիրիացի մեկ փախստական։

Տեղեկացնենք, որ երեկ, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ կազմակերպված հավաքում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ներկայում գտնվում է «Սիրիայի հետ պատերազմական վիճակում»։