Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ Թուրքիայի հեղինակությունը կտրուկ անկում է ապրում: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը` հղում կատարելով թուրքական TESEV հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հեռախոսային հարցմանը: Ըստ այդմ` կենտրոնը հարցում է անցկացել Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Պաղեստինի, Սաուդյան Արաբիյաի, Սիրիայի, Իրաքի, Իրանի, Թունիսի, Օմանի, Բահրեյնի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Եմենի և Լիբիայի մոտ 2800 բնակիչների շրջանում:
Եթե 2011թվին այս 16 երկրներում Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունք ուներ բնակչության 78%-ը, ապա նախորդ տարի այդ թիվը կազմել է 69 %, իսկ այս տարի` 59%:
Հատկապես կտրուկ այդ թվերը նվազել են Եգիպտոսում և Սիրիայում: Սիրիայում սկսված ներքաղաքական զարգացումներում Թուրքիան աջակցություն հայտնեց ընդդիմադիր և անջատողական ուժերին, ինչի հետևանքով 2001-ին գրանված դրական վերաբերմունքի 44%-ի դիմաց այսօր Սիրիայում Թուրքիայի նկատմամբ նման վերաբերմունք ունի 22-ը: Նույն իրավիճակը Եգիպտոսում է` 2001-ի 86%-ի դիմաց այսօր արձանագրվում է դրական վերաբերմունքի 38%: Վերջինիս դեպքում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հուլիսին ռազմական հեղաշրջումից հետո թուրքական կողմն աջակցություն հայտնեց պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին:
Հետազոտության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: