Ակնկալվում է, որ Թուրքիայի խորհրդարանում չեղյալ է հայտարարվելու կանանց` շալվար կրելու վրա դրված արգելքը: Այս մասին շաբաթ օրը գրել է «Զաման» պարբերականը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ շալվար կրելու արգելքի չեղյալ հայտարարելու գաղափարը աջակցություն է ստացել խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից:
Խորհրդարանի խոսնակ Ջամիլ Չիչեկը նշել է, որ շուտով Թուրքիայի խորհրդարանում չեղյալ կհայտարարվեն բոլոր տեսակի արգելքները: