Թուրքիայի խորհրադարանի նախագահ Ջամիլ Չիչեքը երեկ ժամանել է Թեհրան, որտեղ մասնակցելու է Իսլամական համագործակցության խորհդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Վեհաժողովի մեկնարկը տրվել է փետրվարի 14-ին, այն կավարտվի փետրվարի 19-ին։
Փետրվարի 18-19-ին Վեհաժողովի նիստերին կմասնակցեն անդամ երկրների խորհդարանների ղեկավարները։ Իսլամական համագործակցության կազմակերպությանը ներկայում անդամակցում է 53 երկիր։