տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի իշխող կուսակցությունը սպառնում է ԱՄՆ-ին հարաբերությունների վատթարացմամբ

Թուրքիայի իշխող կուսակցությունը սպառնում է ԱՄՆ-ին հարաբերությունների վատթարացմամբ

84
0

Capitol-Senate

Եթե ԱՄՆ-ն հաշվի չառնի Թուրքիայի շահերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ապա երկկողմ հարաբերությունները կարող են վատանալ: Այս մասին Trend գործակալությանն ասել է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդի անդամ Մազհար Բաղլըն:

Նրա խոսքերով` Վաշինգտոնն ու Անկարան համարվում են ռազմավարական դաշնակիցներ, սակայն ԱՄՆ-ն պետք է իմանա, որ Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայուն է Թուրքիայի համար: «Անկարան միջազգային հանրության, ինչպես նաև հայերի ուշադրությունը բազմաթիվ անգամ հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 1915 թվականի իրադարձությունները պետք է ենթարկվեն օբյեկտիվ և անկողմնակալ քննության» — ասել է նա` նշելով, որ այդ դեպքերի վերաբերյալ մինչև հիմա քննություն չի եղել, և 1915 թվականի իրադարձությունները պետք չէ օգտագործել Թուրքիայի և նրա ազգային շահերի դեմ:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է S.Res.410. о բանաձևը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը` կոչ անելով, որպեսզի ամերիկյան արտաքին քաղաքականությունում արտացոլված լինի այս հարցի վերաբերյալ Սենատի դիրքրորոշումը: