տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է կոռուպցիոն սկանդալը փակելու փորձերի մեջ

Թուրքիայի ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է կոռուպցիոն սկանդալը փակելու փորձերի մեջ

122
0

D88240F6-D367-47B9-A0AA-5123AE97EADF_mw1024_n_s

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուն հայտարարել է, որ իշխանությունները փորձում են ստվերել կոռուպցիոն սկանդալը, որը կապված է կառավարության հետ։ Նա ասել է, որ ոստիկաններն, ովքեր համագործակցել են դատախազության հետ քննության ընթացքում, չպետք է զեկուցեին դրա մասին վերադաս մարմիններին, ինչը պահանջում է կառավարությունը։ Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը։ Քըլըջդարօղլուի խոսքերով՝ կառավարությունը ստում է, թե չգիտեր այս գործի մասին։

«Նախարարները, որոնք ներգրավված են այս գործում, հանգիստ շարունակում են իրենց գործունեությունը։ Շատ ոստիկաններ, ովքեր հետաքննություն են անցկացրել և քննել կասկածյալներին, հեռացված են։ Կառավարությունը փորձում է թաքցնել փաստերը», — ասել է ընդդիմադիր առաջնորդը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ստամբուլի և Անկարայի ոստիկանությունը ձերբակալել է 52 մարդ, որոնց մեղադրում է կոռուպցիայի մեջ։ Նրանց մեջ են նաև երեք նախարարների որդիներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here