տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր բացահայտումներ է խոստանում

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր բացահայտումներ է խոստանում

131
0

kemal_kldarolu_080613

Առաջիկա օրերին հայտնի կդառնա Թուրքիայի կառավարության կոռուպցիոն այլ խախտումների վերաբերյալ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։ Հաղորդում է Todayszaman-ը։

Քըլըչդարօղլուի խոսքերով՝ ժողովրդավարությունը Թուրքիայում գտնվում է լուրջ վտանգի տակ․ «Երկրում իշխանության բաժանման սկզբունքը խախտված է։ Վստահ եմ, որ առաջիկա օրերին մենք կիմանանք այլ կոռուպցիոն խախտումների մասին, որոնք թույլ է տվել այս կառավարությունը», — ասել է Քըլըչդարօղլուն։

Նա քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանի այն հայտարարությունը, որի համաձայն՝ կառուպցիոն գործի բացումը նպատակ ուներ հարվածելու կառավարությանը․ «Փաստերը հստակ ցույց են տալիս, որ նախարարներն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են այս գործում»,- ասել է ընդդիմության առաջնորդը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here