տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի ԶՈՒ-ն պայթեցրել է քրդերին զինամթերք մատակարարող բեռնատարը

Թուրքիայի ԶՈՒ-ն պայթեցրել է քրդերին զինամթերք մատակարարող բեռնատարը

431
0

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սիրիայի քրդերին ռազմական օգնություն հասցնող մեքենայի ոչնչացումը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու»-ն:

Ըստ ՊՆ-ի՝ «Թուրքիայի զինված ուժերը դիպուկ հարված են հասցրել մեքենային, որը զինամթերքի հերթական խմբաքանակն էր հասցնում ահաբեկիչներին, որոնք ականանետային հարվածներ են հասցնում Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերին»:

«Մեքենան հայտնաբերվել և ոչնչացվել է ավիահարվածով»,-ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ռազմական տեխնիկան դնում բեռնատարի մեջ, ինչից հետո այն պայթեցնում են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here