Թուրքական բանակի ղեկավարությունը դեկտեմբերի 27-ին հայտարարել է, որ հրաժարվում է միջամտել ներքաղաքական ճգնաժամին, որը կապված է կառավարության ներսում ծագած կոռուպցիոն սկանդալի հետ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունըլ
«Թուրքիայի զինված ուժերը մտադիր չեն մասնակցելու քաղաքական դեբատներին», — ասվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի հաղորդագրությունում։
Այս մեկնաբանությունը հետևել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Յալչին Ակդողանի այն պնդմանը, թե կոռուպցիոն սկանդալը զինվորականությանը կարող է պատճառ հանդիսանալ հերթական ռազմական միջամտության համար, ինչպիսիք եղել են 1960-70-80-ական թվականներին։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեկտեմբերի կեսին ձերբակալել է 52 մարդու, որոնց մեջ են եղել երեք նախկին նախարարների որդիներ։ Այս սկանդալից հետո Էրդողանի կառավարության կազմը փոխվել է։ Ներկայումս խոսվում է վարչապետ Էրդողանի որդուն մեղադրանք առաջադրելու մասին։