Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Երեկ Չեխիայի խորհրդարանի Սենատում ընդունված որոշումը ցույց է տալիս, որ 2017 թվականին պետությունների հարաբերություններին վնաս հասցրած խեղաթյուրված մտածելակերպը շարունակում է գործել Չեխիայի Հանրապետությունում»,- ասված է հայտարարությունում:
Արտգործնախարարությունում նշել են նաև, որ «որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, երբ շատ քիչ թվով սենատորներ են ներկա եղել քվեարկությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկրում նենգ մտածելակերպի առկայությունը»: