տուն Աշխարհ Թուրքիայիում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 23 մահ է գրանցվել

Թուրքիայիում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 23 մահ է գրանցվել

172
0
A victim of the Covid-19 virus is evacuated from the Mulhouse civil hospital, eastern France, Monday March 23, 2020. The Grand Est region is now the epicenter of the outbreak in France, which has buried the third most virus victims in Europe, after Italy and Spain. For most people, the new coronavirus causes only mild or moderate symptoms. For some it can cause more severe illness. (AP Photo/Jean-Francois Badias)

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ զարգացումները։

Ըստ այդմ, ինչպես գրում է ermenihaber.am-ը, մեկ օրվա ընթացքում իրականացվել է 35.335 թեստ։ Հայտնաբերվել է 914 նոր վարակակիր, իսկ գրանցված ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 170.132-ի։

23 հիվանդ մահացել է, 2.647 հիվանդ՝ առողջացել։

Ընդհանուր մահերի թիվն այսպիսով հասել է 4.469-ի, իսկ առողջացածներինը՝ 137.969-ի։

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի նահանգներից մեկում «ցավակցելու նպատակով այցելության» պատճառով 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Մեկ այլ վայրում էլ «բանակի քեֆի» հետևանքով է 58 հոգի վարակվել։

Նախարարը բնակչությանը հորդորել է պահպանել սահմանված կանոնները, հակառակ դեպքում վտանգը գնալով կմեծանա։