տուն Քաղաքական Միջազգային Հեռուստաեթերում թուրք տղամարդը խոստովանել է, որ սպանել է իր նախկին 2 կանանց

Հեռուստաեթերում թուրք տղամարդը խոստովանել է, որ սպանել է իր նախկին 2 կանանց

105
0

DSC_0012

Թուրքիայում տղամարդը կենտրոնական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող ծանոթությունների համար նախատեսված հաղորդման ժամանակ խոստովանել է իր նախկին երկու կանանց սպանությունը։ Գրում է Hurriyet պարբերականը։

62-ամյա Սեֆեր Չալընաքը, որը ողջ թուրքական լսարանին պատմել է իր հանցագործությունների մասին, հայտարարել է, որ ինքը հանգամանքների զոհ է դարձել, և այժմ պատրաստ է նորից ամուսնանալ։

Շոուի հաղորդավարը պնդել է, որ իր հյուրը հեռանա տաղավարից, սակայն տղամարդը հրաժարվել է կատարել նրա պահանջը՝ հայտարարելով, որ կանայք չպետք է իրենից վախենան, քանի որ նա արդեն կյանքից «դասեր է քաղել»։

Հետագայում Չալընաքը թուրք լրագրողներին հայտնել է, որ 14 տարի բանտում է անցկացրել, սակայն երկու դեպքում էլ ազատվել է համաներման շնորհիվ։ Բացի այդ, նա նաև խոստացել է իր ողջ աշխատավարձը տալ այն կնոջը, որը կորոշի դառնալ իր կինը։