տուն Քաղաքական Միջազգային Թուրքերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա

Թուրքերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա

652
0

Ամերկյան հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հիշել է վերջերս Հայաստան կատարած ուղևորությունը: Ռեալիթի-շոուի հեռուստաաստղը Ցեղասպանության թանգարանից ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրից լուսանկարներ է հրապարակել:

«Խիստ հուզիչ էր Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը: Չեմ կարող հավատալ, որ տեղի ունեցած կոտորածների բոլոր լուսանկարներից և հրապարակված գրականությունից հետո, մարդիկ դեռ փորձում են ժխտել երբևէ եղածը: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայեր սպանվեցին»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Քիմ Քարդաշյանը:

Քարդաշյանի գրառումը 1 մլն օգտատեր է հավանել: 6500 հոգի մեկնաբել են այն, որոնց շարքում նաև թուրք օգտատերեր են եղել:

«Հանե՛ք դիմակները և հիշեք Ղարաբաղը», «Մեր պատմության մեջ ոչ մի ցեղասպանություն չի եղել», «Դու չգիտես պատմությունը, մի՛ ստիր», «Ցեղասպանություն չի եղել: Դադարի՛ր զրպարտել թուրք ժողովրդին ու թուրքական պատմությունը»,- գրել են թուրք օգտատերերը:

Այնուամենայնիվ, օգտատերերի մեծամասնությունն իրենց աջակցությունն են հայտնել Քիմ Քարդաշյանին: Նրանք նշել են, որ հեռուստաաստղի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, կհպարտանար իր աղջկանով, եթե ողջ լիներ: Օգտատերերն իրենց երախտիքն են հայտնել Քարդաշյանին՝ ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում նրա ունեցած դիրքորոշման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here