Ավելի քան 30 հոգի դատարանի առջև կկանգնեն թուրքական Ռեյհանլի քաղաքում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Խոսքը մայիսին Ռեյհանլիում ականապատ երկու ավտոմեքենաների պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել էր 53, վիրավորվել՝ 155 մարդ: Թուրքիան պայթյունները որակել էր որպես ահաբեկչական գործողություն, և դրա կազմակերպման մեջ մեղադրել պաշտոնական Դամասկոսին:
Պարզվել է, որ ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածները թուրքական ծայրահեղական խմբավորման՝ «Հեղափոխական ազգային ազատագրական ճակատ կուսակցություն» (DHKP-C) անդամներ են: Ձերբակալվածները Թուրքիայի և Սիրիայի քաղաքացիներ են: