տուն Աշխարհ Թուրքական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ո՞րն է այցի նպատակը

Թուրքական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ո՞րն է այցի նպատակը

320
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ ռուսաստանցի գործընկերների հետ Լիբիայում և Սիրիայում տիրող դրությունը քննարկելու նպատակով:

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման հանձնարարություն են տվել, որի շրջանակում առաջիկայում Մոսկվա կմեկնեն ԱԳ նախարարի տեղակալը, պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաև հետախուզական ծառայության և ազգային անվտանգության ներկայացուցիչները:

Ավելի վաղ, այս տարվա դեկտեմբերի 12-ին, Լիբիայի ժողովրդական բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը հայտարարել էր, թե իրենք մտադիր են լայնածավալ գործողություններ սկսել Տրիպոլիում՝ տարածքը զավթած ահաբեկչական խմբավորումներին չեզոքացնելու նպատակով: