տուն Քաղաքական Միջազգային Թուրքական հանքահորում փրկարարական աշխատանքներն ընդհատվել են հրդեհի պատճառով

Թուրքական հանքահորում փրկարարական աշխատանքներն ընդհատվել են հրդեհի պատճառով

163
0

5501605-R3L8T8D-1000-130216_the_cambrian_hotel_01

Թուրքիայի Սոմա քաղաքի հանքահորում փրկարարական աշխատանքներն ընդհատվել են բռնկված նոր հրդեհի պատճառով։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

Նախարարի խոսքերով՝ հրդեհը չի կրում շատ լուրջ բնույթ, սակայն փրկարարներն առայժմ չեն կարող շարունակել իրենց աշխատանքը։ Բացի այդ, Յըլդըզը հայտնել է, որ հանքահորի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 301-ի։ Ենթադրվում է, որ փլատակների տակ ևս երեք հանքափորի դիակ է մնացել։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է ածխահանքը։ Այդ պահին հանքահորում 787 հանքափոր է եղել։