Թուրքական իշխանությունները արգելափակել են Youtub-ը։ Դա կատարվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչական դատարանը չեղյալ է համարել Twitter-ից օգտվելու արգելանքը։
Համաձայն թուրքական TIB հեռահաղորդակցության ղեկավարության, «գործի իրավական տեխնիկական ուսումնասիրությունից հետո կիրառվել են վարչական միջոցներ»։
Youtub-ի արգելափակման տեղակատվությունը հակասական է. որոշ թուրք օգտատերեր հայտնում են այն մասին, որ պորտալը փակ է, իսկ ուրիշներն էլ ասում են, որ ոչ մի փոփոխություն էլ չկա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ամեն դեպքում Google ընկերությունը, որը YouTube-ի սեփականատերն է, հաստատել է այն փաստը, որ YouTube կայքէջի մուտքը փակված է եղել Թուրքիայի տարածաշրջանի շատ օգտատերերի համար։ «Մենք խափանման ոչ մի խնդիր չենք ունեցել եւ ուսումնասիրում ենք իրավիճակը»,- նշել է Google-ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ YouTube-ում տեղադրվել էր աուդիոձայնագրություն, որտեղ Թուրքիայի ԱԳ նախարարը, ՊՆ նախարարի տեղակալը եւ Թուրքիայի հետախուզության ղեկավարը քննարկել են Սիրիայում կատարելիք հնարավոր ռազմական գործողությունները։