տուն Քաղաքական Միջազգային Թուրքական զորամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցուն կարող են մշակութային կոթողի կարգավիճակ տալ

Թուրքական զորամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցուն կարող են մշակութային կոթողի կարգավիճակ տալ

144
0

beckham-pour-une-campagne-h-m

Թուրքիայում վերանորոգելու են Սվազի (Սեբաստիայի) զորամասերից մեկի տարածքում հայտնված հայկական եկեղեցին։ Այս մասին հայտնում է AllTurkey.am-ը՝ հղում կատարելով թուրքական «Անադոլու» գործակալությանը։

Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին մի քանի տասնամյակ է, ինչ Սվազի հինգերորդ հրամանատարության ուսումնական ռազմակայանի տարածքում։ Այժմ աշխատանքներ են իրականացվում եկեղեցուն մշակութային կոթողի կարգավիճակ տալու, ապա նաև վերականգնողական աշխատանքներ սկսելու համար։

Այս հարցով զբաղվում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև «Սեբաստիայի հայ ընկերների» միությունը։

Սպասվում է, որ Սուրբ Գևորգ եկեղեցում վերականգնման աշխատանքները կսկսվեն 2014 թվականին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here