Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները, գրում է ermenihaber.am-ը:
Դժգոհություն են հայտնում, որ Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ. վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները ներկայացվում են մասնատված:
![](https://i1.wp.com/www.ermenihaber.am/files/images/resized_816be-d8c1048e0a48532b1f6145adbc3785f511f89a0d.jpg?w=640&ssl=1)
Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելը հնարավոր է ձերբակալի նրանց` «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:
«Եթե քարտեզները նույնիսկ վերացվեն, միևնույն է, նորերը կփակցվեն»,-ասված է աղբյուրում:
Նշվում է նաև, որ քարտեզում Օսմանյան Թուրքիան բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում Հայաստան, իսկ հարավ-արևելքում` Քուրդիստան:
![](https://i1.wp.com/www.ermenihaber.am/files/images/resized_c137b-c445ffc52216.jpg?w=640&ssl=1)
Նշենք, որ քարտեզում կարմիր գույնով պատկերված են այն շրջանները, որտեղ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան հայերի բնաջնջում է իրականացրել: