Թունիսում ընդդիմության մասսայական բոլոքի ակցիա է ընթանում Հաբիբ Բուրգիբ փողոցի վրա: Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Բողոքի ակցիան կազմակերպվել է Թունիսի արհմիությունների ֆեդերացիայի աշխատակիցների կողմից: Այն համարվում է երկրում ամենամեծ արհմիությունը: Բողոքի ակցիան նվիրված է Ժողովրդական խորհրդի 1-ամյակին: Այն ընդդիմության և իշխանությունների միջև հերթական ազգային երկխոսության սկզբի պաշտոնական ամսաթիվն է:
Ժողովրդական խորհրդի շրջանակներում առաջին նստաշրջանը տեղի է ունենում բողոքի ցույցի հետ համընթաց՝ Թունիսի կառավարության շենքում: