Օրերս սննդային թունավորմամբ Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված շուրջ 25 երեխաներից գրեթե բոլորը դուրս են գրվել:
Այս պահին հիվանդանոցում է գտնվում տուժածներից միայն մեկը՝ armtimes.com-ի հետ զրույցում նշել է կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանը: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան՝ ժամը 21:30-ի դրությամբ, երեխաներն արդեն դուրս էին գրվել:
Աշակերտներից մեկը ջերմել է, այդ պատճառով նրան թողել են բժիշկների հսկողության ներքո: Երեխան 37,5 ջերմություն է ունեցել, սակայն այժմ իրեն լավ է զգում. ջերմությունն իջել է, սրտխառնոց չունի, եւ նախատեսվում է այսօր նրան դուրս գրել:
«Բոլոր երեխաները, պիցցայից մի փոքր փորձելով, չեն կերել, միայն նա է ամբողջը կերել, այդ պատճառով նրա մոտ մի փոքր բարդություն առաջացավ»,- նշեց Հայկուհի Հովակիմյանը: